Տուրիզմի զարգացումը շատ կարևոր է ՀՀ տնտեսության համար: Սպասվում է, որ առաջիկայում Ղազախստանում կհայտարարվի Հայաստանի զբոսաշրջության տարի:
Նշենք, որ Ղազախստանից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների վերջին տարիների միտումը դրական է, սակայն առկա է հնարավորություն նրանց թիվը ավելացնելու ուղղությամբ: 2014 թվականի Հայաստան ժամանած ղազախստանցի 5000 զբոսաշրջիկի համեմատ նախորդ տարի այդ երկրից ժամանած քաղաքացիների թիվը աճել է 524-ով՝ հասնելով 5524-ի: