Մեծ Բրիտանիայում հսկա երեխա է ծնվել (Video)


12:12 , 29 մարտ, 2013

 

Մեծ Բրիտանիայում հսկա երեխա է ծնվելՓետրվարի վերջին բրիտանացի Քինգերի ընտանիքում փոքրիկ է ծնվել, որի քաշը կազմել է շուրջ յոթ կգ: Մի քանի շաբաթ անց փոքրիկը, որին հրաշքով է հաջողվել փրկվել, ի վերջո դուրս է գրվել հիվանդանոցից: Ինչպես հաղորդում է «The Telegraph»-ը, իր ուսերի չափերի պատճառով Ջորջ Քինգը բարդույթուններ է ունեցել ծննդյան ժամանակ, եւ բժիշկներն ասում էին, որ փոքրիկի ապրելու շանսերը 10 տոկոս են: Բարեբախտաբար, ամեն ինչ լավ է անցել: Այժմ փոքրիկը վեց ամսական է: Նրա հասակը 64 սմ է: Նման քաշը սովորաբար բնորոշ է կես տարեկան երեխաներին: Ծնողները` Ջեյդն ու Ռայանը, դեռ չեն կարողանում ուշքի գալ շոկից, որ ստացել էին երեխայի ծննդյան ժամանակ: Երեխան ծնվելիս 20 րոպե չի կարողացել շնչել: Այժմ Քինգ ընտանիքի բոլոր մտավախություններն անցյալում են: Նա գտնվում է տանը: Երեխայի մոր խոսքով՝ բժիշկները վստահեցնում են, որ ժամանակի ընթացքում երեխայի չափսերը կնորմալանան, եւ նա կաճի նույն տեմպերով, ինչ մյուս երեխաները: