Ցանկացած ազատամարտիկ ավելի մեծ սիմվոլ է, քան 500 հատ Հայրիկյան


12:01 , 29 մարտ, 2013

Հայրիկյանի 20 միլիոնի պատմության շուրջ ծավալված բանավեճերն ու արձագանքները վերլուծելով՝ ուզում եմ երկու դիտարկում անել:
-Նախ, «Անկախության սիմվոլ»-ս ո՞րն ա։ Սա ի՞նչ կռապաշտություն է։ Ինչ ա թե 17 տարի նստել ա, ուրեմն սիմվո՞լ պետք ա լինի։ Տո ինձ համար ցանկացած ազատամարտիկ ավելի մեծ սիմվոլ ա, քան 500 հատ Հայրիկյան։ Հերիք է դրոշակի նման թափահարեք էդ անկախության սիմվոլի մասին փաստարկը։ Այ Արթուր Բաղդասարյանի անունն ա դուրս եկել, բայց հենց Հայրիկյանն է եղել այն քաղաքական գործիչը, ով բոլոր երեք նախագահների օրոք էլ գործարքների մեջ է մտել գործող իշխանությունների հետ, ու եթե այսքանով հանդերձ դուք շարունակում եք պնդել, որ ինքը անկախության սիմվոլ ա, ուրեմն վայ տենց անկախությանը։
- Ի՞նչ ա նշանակում՝ ինքը տարիքով ա, ինքը վաստակ ունի, երիտասարդ ես՝ ուրեմն չպե՞տք է քննարկես, քննադատես, իսկ երբեմն էլ՝ կշտամբես։ Քաղաքական գործչի ու պետական այրի դեպքում ինձ համար նրա սեռն ու տարիքը 15-րդական նշանակություն ունեն, որովհետև քաղաքական գործիչը ու պետական այրը անձնական պատասխանատվություն են կրում ոչ միայն իրենց համար, այլև ժողովրդի ու եթե ես, լինելով x տարեկան, տեսնում եմ, որ ինչ-որ մի չինովնիկ, գործիչ կամ էլ քաղաքական դիակ, ով 2x տարեկան է, ինչ-որ բան կամա թե ակամա սխալ է անում, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն վնասում է հանրությանն ու իմ անձնական շահերին, ես չպետք է սպասեմ, որ ես էլ դառնամ 2x տարեկան, որպեսզի իմ քաղաքացիական դիրքորոշումն ու գնահատականը հայտնեմ։ Ի վերջո, եթե մեկը դեռ բակի բեսեդկում բլոտ խաղալու մակարդակով եկել, խցկվել է քաղաքականություն, թող բարի լինի հասկանա, որ ո՛չ էթիկետի մաստերռ կլասի միջավայր է մտնում, ո՛չ էլ բացառապես իր նման բեսեդկիստների ուշադրության կենտրոնում է հայտնվում։

Թարգեք էլի էդ կեղծ բարեպաշտության դրսևորումներով թեմաները ցրելը։