Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի «start»-ը տրված է


12:27 , 3 հունիս, 2017

Հունիսի 1-ին մեկնարկել է Աշտարակ-Թալին 42 կմ ճանապարհի ձախակողմյան հատվածի բետոնյա պատվածքի աշխատանքները:

Ակնկալվում է, որ վերանորոգումից հետո նախկինում գործող Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի երկշարք ճանապարհը կփոխարինվի քառաշարքով:

Իրականացվող աշխատանքների արդյունքներով՝ մոտ 15 կմ երկարություն ունեցող հատվածը կշրջանցի գործող ճանապարհը և կունենա նոր ուղի: