Ճտերի արտադրությունը՝ Իրանի «դիտակետում»


12:21 , 3 հունիս, 2017

Այս օրերին Հայաստան է ժամանել իրանական թռչնաբուծական «Մորղփարվար» ընկերության հիմնադիր տնօրեն Հոսեյնղոլի Լոթֆիին:

Վերջինիս ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում տոհմային ճտերի արտադրության կազմակերպմամբ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետությունը քայլեր է ձեռնարկում Հայաստանի ներդրումային դաշտի գրավչությունը բարձրացնելու ուղղությամբ, այս առաջարկը կարելի է դիտարկել նաև այս տեսանկյունից: Իրանական ընկերությունը նախատեսում է Հայաստանում երկարաժամկետ գործունեություն, որի շրջանակներում դիտարկվում է արտադրանքը ԵՏՄ արտահանելու հեռանկարը: