Պակիստանցի 7-ամյա երեխայի աչքը և դեմքի կեսը փակել է հսկայական ուռուցքը


20:30 , 2 հունիս, 2017

Այս սարսափելի լուսանկարները ցույց են տալիս 7-ամյա պակիստանցի երեխայի պայքարը ահռելի ուռուցքի դեմ, որը փակել է նրա աչքն ու տարածվում է ամբողջ դեմքով։ Բժիշկները չեն կարողանում հստակ հասկանալ, թե երբ է այդ ուռուցքը սկսել գոյանալ։

Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ուռուցքը գտնվում է զարգացման 4-րդ փուլում և այս պահին միակ հնարավոր ելքը վիրահատությունն է, որը շատ ռիսկային է։

Ուռուցքի տարածման հետևանքով երեխան չի կարողանում խոսել և նորմալ շնչել։