ԵԱՏՄ «վերմակին» ենք հարմարեցնում մեր օրենքները


16:32 , 1 հունիս, 2017

Похожее изображениеՔանի որ ես համառորեն դեմ եմ ծխելու էդ թազա ֆինտին, որի անվան տակ ուզում են թանկացնել ծխախոտը, մի բան անցավ մտքովս:

Ամեն ինչ պարզ դարձավ գոնե ինձ համար, երբ կարդացի Բաբկեն Թունյանի գրառումը, որ ԵԱՏՄ «վերմակին» ենք հարմարեցնում մեր օրենքները, դրա համար մինչև 21 թվականը ակցիզը կթանկանա:

Այստեղ ուշադրություն, թե ինչ եմ մտածել:

Արցախի Հանրապետությունը, բարեբախտաբար, ԵԱՏՄ անդամ չի, ու ոչ մի պարտավորություն չունի ԵԱՏՄ առաջ: Մենք շատ հանգիստ կարանք էնտեղ ծխախոտ արտադրենք (դաշտերը կա, հողն էլ բերրի), թութունն աճացնենք, աշխատատեղերը դնենք, ակցիզը նորմալ գին դնենք, էժան սիգարետ արտադրենք, ու նորմալ, մարդավարի գնով սպառումն էլ լավ կլինի:

Կօգտվի նաև մեր հայրենիքի Արցախի Հանրապետությունը, Արցախի տնտեսությունը կզարգանա:

Ասածս ինչ ա, ոնց հասկանում եմ, այլընտրանք կա: