09:35 , 29 մարտ, 2013
Այսօր Տեր Հիսուս Քրիստոսի Խաչելության և Թաղման հիշատակի օրն է: Վերջին խոսքը, որ Քրիստոս Աստված սոսկալի տանջանքների մեջ արտաբերեց խաչի վրա, այս էր.
«Ամեն ինչ կատարված է» (Հովհ. 19:32):
Տիրոջ խաչելութամբ և սուրբ արյան հեղումով վերջնականապես կատարվեց այն, ինչի համար Աստված մարդացել էր. Քրիստոսի արյամբ սրբվեցին մարդկության մեղքերը, պարտվեց սատանան, և մարդու` Աստծով փրկությունը դարձավ առավել քան իրական: Խաչը, որ մահվան սոսկալի գործիք էր, Քրիստոսով դարձավ փրկության կամուրջ Աստծո ու մարդու միջև: