Երևանում ծխողների ու չծխողների կոնֆլիկտ չկա
09:47 , 1 հունիս, 2017
Երևանում ծխողների ու չծխողների կոնֆլիկտ չկա. ես որ չեմ կարողանում հաց ուտել, երբ կողքս ծխում են, ոչ մի անհարմարություն չեմ զգում, շատ էվոլյուցիոն ճանապարհով մեր բոլոր սրճարաններում ու ռեստորաններում ստեղծվեցին ծխողների ու չծխողների սրահներ, քաղաքում կան սրճարաններ, որտեղ ընդանրապես չեն ծխում, մի խոսքով՝ մարդիկ բողոք չունեն: Իսկ եթե քաղաքակիրթ երկրների օրինակներ եք բերում, անպայման նշեք, որ Ավստրիայում, Եվրոպայի կենտրոնում, հասարակական վայրերում ծխելը մինչև այսօր արգելված չէ, որովհետև մարդիկ ասում են՝ մենք ծխող ազգ ենք, միանգամից չենք լուծելու այդ հարցը, խոսք են տվել 2018-ին «մի բան» անեն, չնայած իբր 2015-ին էին «մի բան» անելու: