Ուզում ես ծխել, գնա դուրս, հավես չունե՞ս, քո պրոբլեմն ա


16:33 , 31 մայիս, 2017
Картинки по запросу smokingՀասարակական վայրերում ծխելու արգելքին ես, իհարկե, կողմ եմ։ Չեմ հասկանում, թե դրան դեմ արտահայտվողները ինչ փաստարկներ ունեն։ Փաստ է, որ ծխելով դու վնաս ես հասցնում փակ տարածքում քո կողքին գտնվող մարդկանց առողջությանը։ Ինչո՞ւ պետք է ինչ-որ մեկը տուժի այն պատճառով, որ քեզ դա դզում ա ու չի դզում դուրս գալ և դուրսը ծխել։ Ամեն ինչ շատ տրամաբանական է։ Ուզում ես ծխել, գնա դուրս։ Հավես չունե՞ս, քո պրոբլեմն ա. կա՛մ մի ծխի, կա՛մ աշխատիր հավեսիդ վրա։ Զարմանում եմ նույնիսկ, որ սա քննարկման առարկայա դարձել, չեմ տեսնում քննարկելու թեմա։