18:12 , 31 մայիս, 2017
Armtimes.com-ը գրում է.40 միլիոն բյուջեով «Օսմանյան լեյտենանտը» նկարահանվել է որպես հակաքայլ հայկական նախաձեռնությամբ նկարահանված «Խոստումը» ֆիլիմին: Նույնիսկ սցենարներում նմանություն կա: Հայտնի դերասաններ Բեն Քինգսլին, Ջոշ Հարթնեթը և Միխիլ Հյոյսմանը թուրք սպայի, ամերիկացի բժշկի և ամերիկացի բուժքրոջ սիրային եռանկյունու կերպարներին են մարմնավորել: Գործողությունը 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին է զարգանում՝ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցող իրադարձությունների թուրքական պաշտոնական թեզերի ֆոնով:
«Օսմանյան լեյտենանտը» ցուցադրվել է 250 կինոթատրոնում: Առաջին 3 օրվա ընթացքում ֆիլմը դիտել է 25.413 մարդ: «Ֆիլմը ամերիկացի հանդիսատեսից ավելի շատ թուրքերին պետք է գրավեր, սակայն դա էլ չեղավ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։