Չեմ սիրում քեզ...


22:57 , 28 մարտ, 2013

Չեմ սիրում եմ քեզ

Բայց ինչ-որ բան ձգում, կապում,

Ինձ քեզանից չի անջատում…

Չեմ սիրում քեզ,

Բայց արի տես, միտքս անվերջ

Քո շուրջբոլորն է պտույտ անում…

Չեմ սիրում քեզ, 

Բայց առանց քեզ ու առանց մեզ 

Իմ օրն ասես չի էլ բացվում…

Չեմ սիրում քեզ,

Բայց իմ սիրտը ու իմ աչքը 

Քո ճամփին են անվերջ նայում…

Չեմ սիրում քեզ, 

Բայց քո շնչից, մի հայացքից

Իմ շունչն ասես թևեր առնում 

ՈՒ ճախրում է անհուն հեռուն…

Սիրում եմ քեզ… 

Հոկտեմբեր 15, 2012թ. 17:15