Իսկ պետությանը չե՞ն հետաքրքում հիվանդ երեխաները, թե՞ կարևորը Հայրիկյանը առողջ լինի


22:03 , 28 մարտ, 2013

Էմմա, 25 տարեկան, քայլելու համար պետք է 2,2 միլիոն դրամ:

Մարիա, 7 ամսական, լիարժեք առողջացում հնարավոր է միայն Անգլիայի, Գերմանիայի, Իտալիայի առաջադեմ կլինիկաներում


Եղիա, 1.5 տարեկան, ցանկացած պահի փոքրիկը կարող է արյան զեղում ստանալ և հնարավոր չլինի փրկել նրա կյանքը, պակասում է 3,5 միլիոն դրամ:

Նելլի, 3 տարեկան, արյան լեյկոզ, անհրաժեշտ է գումար, որպեսզի բուժվի Գերմանիայում:

Կարծես թե պետությանը չեն հետաքրքրում նման ճակատագրերը, և նրանց հարազատները ստիպված են դիմել բարեգործների օգնությանը:

Հ.Գ. Պարույր, 64 տարեկան, ձեռքի ֆունկցիան վերականգնելու համար հատկացվել է 20 միլիոն դրամ: