Տարոն Մարգարյանը ոչ միայն չպետք է առաջադրվի որպես քաղաքապետ, այլև պիտի վաղաժամկետ հրաժարական տա


20:10 , 28 մարտ, 2013

Տարոն Մարգարյանը պետք է ոչ թե միայն չառաջադրվի որպես քաղաքապետ, այլ պիտի վաղաճամկետ հրաժարական տա: Փակ շուկայի հետեւողականորեն այլասերելու համար գործող քաղաքապետին կարելի է մեղադրել լավագույն դեպքում օրենքին չծառայելու մեջ, իսկ վատագույն դեպքում շուկայի սեփականատիրոջ հետ հանցավոր համաձայնության համար: Մեղքի իր մասը ունի նաեւ մշակույթի նախարարությունը, որը պարտավոր է իրավական դաշտում պատասխանատվության կանչել սեփականատիրոջը՝ պատմական շինությունը կամայականորեն վերակառուցելու համար: Շուտով դատական պատասխանատվության կենթարկվեն բոլոր օղակները, ովքեր թերացել են իրենց պարտականությունների մեջ: Մենք, միեւնույնն է, վերադարձնելու ենք  հանրությանը Փակ շուկան իր նախկին տեսքով: