14:00 , 31 մայիս, 2017Հավանաբար ձեզ էլ է թվում, որ ուտելուց հետո 10-15 րոպե վազելով կարող եք այրել մեծ քանակությամբ կալորիաներ, սակայն պարզվում է՝ այդպես չէ։
Հանրային առողջապահությամբ զբաղվող բրիտանական մի կազմակերպություն որոշել էր ուսումնասիրել, թե որ ուտելիքը/ըմպելիքը օգտագործելուց հետո որքան պետք է քայլել կամ վազել, որպեսզի այրվեն այդ ուտելիքի/ըմպելիքի կալորիաները։
Օրինակ՝ եթե 449 կալորիա պարունակող 2 կտոր պիցցա եք կերել, ապա դրանցից ազատվելու համար պետք է կա՛մ 1 ժամ 23 րոպե քայլեք, կա՛մ 43 րոպե վազեք։ Իսկ կաթնային շոկոլադի մեկ սալիկի կալորիաներն այրելու համար անհրաժեշտ կլինի 42 րոպե քայլել կամ 22 րոպե վազել։
Ահա կազմակերպության կազմած աղյուսակը։
