Ինչպես պատրաստել տորթ «Պանչո»


17:30 , 30 մայիս, 2017

Image resultԲաղադրությունը`

Պատրաստման եղանակը`

Ձվի սպիտակուցը դեղնուցից առանձնացնել: Սպիտակուցը հարել և մի պտղունց աղ լցնել: Դեղնուցը շաքարավազով հարել, սպիտակուցն ավելացնել դեղնուցի վրա, այնուհետև ալյուրը, փխրեցուցիչ և կիտրոնի հյութ:

Խմորը բաժանել երկու մասին, մի մասի վրա կակաո լցնել: Դնել 180C ջեռոցի մեջ` 20-25 րոպե:

Կրեմի պատրաստման եղանակը` թթվասերը շաքարավազով հարել, պետք է ստանալ թեթև կրեմ:

Սպիտակ և շոկոլադե բիսկվիթների 2-3 սմ քառակուսիներով կտրատել: Խմորների վրա թթվասերի կրեմը քսել, ապա ընկույզ և մանր կտրատած արքայախնձոր:

Դրանք այնպես դասավորել, որպեսզի գմբեթի տեսք ստանա: Վերջում էլ թթվասերի կրեմով պատել և դնել սառնարան` 20 րոպե:

Մուգ շոկոլադե ջրային շոգեբաղնիքի վրա հալել և այն լցնել խմորի վրա: Դնել սառնարան 4 ժամ: