«Քեզ գտա ու իմ «ես»-ը կորցրի ես». Լիլիթ Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել


16:30 , 29 մայիս, 2017

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն իր էջում լուսանկար է հրապարակել նոր տեսահոլովակից և մակագրել. «Քեզ գտա ու այդ օրվանից իմ «ես»-ը կորցրի ես...»։

Հավանաբար, սա հատված է երգչուհու նոր երգից։ 

Իր նոր տեսահոլովակը Լիլիթը երկրպագուներին կներկայացնի հունիսի 3-ին։ 

Նշենք, որ ռուսաստանյան շրջագայությունից հետո Լիլիթը որոշ ժամանակ պասիվ էր սոցցանցային էջերում։ Նա միայն վերջին օրերին է ակտիվացել` ազդարարելով նոր տեսահոլովակի մասին։