Ոստիկանություն. «Վերջին զանգի» օրը ոչ մի վթար չի գրանցվել


19:50 , 27 մայիս, 2017

Panarmenian.net-ը գրում է.
 Մայիսի 26-ին՝ «Վերջին զանգի» օրը ոչ մի վթար չի գրանցվել: Այդ մասին հայտարարել է ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսբուքյան էջում:

 «Բարեբախտաբար որևէ պատահար, միջադեպ ու տհաճություն չխաթարեց տոնականությունը: Ոչ մի վթար ու վրաերթ, հասարակական կարգի ու համակեցության կանոնների խախտման ոչ մի դեպք»,-ասվում է գրառման մեջ:

Ըստ Ահարոնյանի, արդյունք տվեց և՛ ոստիկանության աշխատանքը մանկավարժների ու ծնողների շրջանում, և՛ զրույցները շրջանավարտների հետ, և՛ հասարարակական կարգի պահպանման ուժեղացված ծառայությունը:

Ըստ նրա, այդ ամենի արդյունքում Երևանում «Վերջին զանգի» օրը նույնիսկ անչափահասների կողմից մեքենա վարելու դեպքեր չեն արձանագրվել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։