Մեր երկրում կա՞ մեկը, ով կարծում է, թե հենց հաջորդ օրը մեզ կընդունեն Եվրամիության կազմում, եթե մենք դուրս գանք ԵՏՄ-ից


16:54 , 27 մայիս, 2017
Image result for ес-евразэсՀետաքրքիր է` մեր երկրում կա՞ մեկը, ով կարծում է, թե հենց հաջորդ օրը, տարին կամ տասնամյակում մեզ կընդունեն Եվրամիության կազմում, եթե մենք դուրս գանք ԵՏՄ-ից: Կա՞ մեկը, ով կարծում է, թե հենց հաջորդ օրը, տարին կամ տասնամյակում մեզ կընդունեն ՆԱՏՕ-ի կազմը, եթե մենք լքենք ՀԱՊԿ-ը: Կա՞ մեկը, ով կարծում է, թե հենց հաջորդ օրը, տարին կամ տասնամյակում մեր ապրանքները կվաճառվեն եվրոպական երկրներում գոնե այնչափ, ինչքան Ռուսաստանում: Կա՞ մեկը, ով կարծում է, թե հենց հաջորդ օրը, տարին կամ տասնամյակում կլուծվի ղարաբաղյան խնդիրն այնպես, ինչպես մենք ենք ցանկանում, եթե մեջքով շրջվենք դեպի հյուսիս: Կա՞ մեկը, ով կարծում է, թե հենց հաջորդ օրը, տարին կամ տասնամյակում մենք կվերածվենք այնպիսի պետության, ինչպիսիք առկա են Արևմուտքում: Եթե կա այդպիսի մեկը (այդպիսի մեկերը), ապա ես երևի ապրում եմ ոչ թե իրական, այլ վիրտուալ Հայաստանում: