Բանջարեղենի 4 տեսակ, որոնք ավելի լավ է ուտել եփած կամ շոգեխաշած


11:30 , 27 մայիս, 2017

Картинки по запросу pomidorՀում բանջարեղենն, իհարկե, օգտակար է, սակայն կան բանջարեղենի այնպիսի տեսակներ, որոնք նախընտրելի է ուտել եփած կամ շոգեխաշած: Ներկայացնում է սննդաբան Հելեն Բոնդը:

1. Լոլիկ

Լիկոպինը՝ լոլիկում պարունակվող նյութը, հակաօկսիդանտ է համարվում, որը կարող է կանխարգելել քաղցկեղի որոշ տեսակներ եւ սիրտ-անոթային հիվանդությունների զարգացումը: Կարծիք գոյություն ունի, որի համաձայն՝ այն կարող է նաեւ պաշտպանել մաշկն ուլտրամանուշակագույն ճառագայթների բացասական ազդեցությունից: Լիկոպինն ավելի շատ է եփած լոլիկներում: Այդ պատճառով այն խորհուրդ է տրվում օգտագործել ջերմային մշակումից հետո:

2. Գազար

Եփած կամ շոգեխաշած գազարում բետա-կարոտիններն ավելի շատ են, քան թարմ գազարում, պնդում են գիտնականները: Բետա-կարոտինը շատ կարեւոր նյութ է, որը նյութափոխանակության արդյունքում փոխակերպվում է վիտամին A-ի:

3. Բրուսելյան կաղամբ

Կաղամբի այս տեսակը գլյուկոսինոլատներ է պարունակում՝ ֆիտոքիմիկատներ, որոնք օրգանիզմին օգնում են պայքարել քաղցկեղի դեմ:
Այս մթերքը պարունակում է նաեւ վիտամին C, ինչպես նաեւ վիտամին B6 ու ֆոլաթթու: Ամեն դեպքում, այն նախընտրելի է եփած ուտել, քանի որ, գիտնականների պնդմամբ, այդպես այն ավելի օգտակար է դառնում:

4. Կաղամբ

Կաղամբի տերեւները մեծ քանակությամբ վիտամին C են պարունակում, բետա-կարոտին եւ լյուտեին, որոնք շատ կարեւոր են օրգանիզմի համար: Մասնավորապես՝ լյուտեինն օգնում է կանխարգելել շատ մարդկանց մոտ տարիքի հետ ի հայտ եկող մկանային դեգեներացիան: Համարվում է, որ եփած կամ շոգեխաշած կաղմաբն ավելի օգտակար է: