14:56 , 28 մարտ, 2013
9-ամյա երեխան, ով մինչև 3 տարեկանը չէր արտաբերել անգամ «մայրիկ» բառը, արդեն դասավանդում է համալսարանում: Երեխայի գերկարողությունների մասին ծնողները տեղեկացան այն ժամանակ, երբ օրերից մի օր նա ձեռքը վերցրեց թերթն ու սկսեց բարձրաձայն ընթերցել այն: Այժմ 9-ամյա Վիտալի Նիչաևը պատրաստվում է գրել իր գիտական աշխատությունը: Սկզբում Վիտալին հետաքրքրվել է քաղաքականությամբ, սակայն ոչ մի հետաքրքիր բան այդ ոլորտում չգտնելով՝ սկսել է ուսումնասիրել այլ ոլորտներ՝ պատմություն, աշխարհագրություն: