«Հարցրու Մխիթարյանին՝ որտեղից է գնել այդ ծաղկամանը». Գարիկ Մարտիրոսյանի կնոջ խնդրանքը


23:20 , 26 մայիս, 2017

Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, զվարճացրել է շոումենի երկրպագուներին: Նա մեկնաբանություն է թողել ամուսնու հրապարակած լուսանկարի ներքո, որում պատկերված է Հենրիխ Մխիթարյանը՝ Եվրոպայի լիգայի գավաթով:

«Գարիկ, ես քեզ նման ծաղկամանի մասին էի ասում: Այն շատ կսազի մեր հյուրասենյակի հետ: Հարցրու Հենրիխին, խնդրում եմ, որտեղից է վերցրել այն»,- գրել է Լևինան մեկնաբանությունում:

Մարտիրոսյանի էջի հետևորդներից շատերը արձագանքել են նրա կնոջ կատակին՝ դրական արձագանքներ թողնելով: