Ռեֆորմների «start» գյուղատնտեսական ոլորտում


11:17 , 26 մայիս, 2017

Картинки по запросу գյուղատնտեսությունԳյուղատնտեսությունը համարվում է ՀՀ տնտեսության գերակա ոլորտներից մեկը: Վերջին տարիների ընթացքում արձանագրվող տնտեսական աճը շարունակական դարձնելու համար հարկավոր է շարունակել իրականացվող գործընթացները և փորձել ստեղծել ներդրումների և փոփոխությունների առավել հարմար պայմաններ:

Անասնապահական ֆերմաներում, սպանդանոցներում և ձկնաբուծական տնտեսություններում անասնաբուժական ստուգումների կանոնակարգման համար պետությունը իրականացրել է օրենսդրական որոշակի փոփոխություներ:

Սպասվում է, որ անասնաբուժական բնագավառում իրականացվող ստուգումները կբարելավվեն, կդառնան ավելի թափանցիկ, ինչպես նաև ռիսկերի գնահատման համար կստեղծվի անհրաժեշտ տեղեկատվական բազա: Վերահսկողական նոր մեխանիզմը չի խոչընդոտի տնտեսվարողի գործունեությանը և չի ոտնահարի վերջինիս իրավունքներն ու շահերը: