«Իրավունք». Նիկոլ Փաշինյանը տիրացավ ԱԺ-ում Լևոն Զուրաբյանի «կալվածքին»


11:25 , 26 մայիս, 2017
«ԱԺ հինգերորդ գումարման ՀԱԿ խմբակցության խորհրդարանական աշխատասենյակներում այս օրերին տեղավորվում են ԱԺ վեցերորդ գումարման ընդդիմադիր «Ելք» դաշինքի խորհրդարանական խմբակցության պատգամավորները:

«Իրավունքը» նկատեց, որ նրանցից մեկի աշխատասենյակն արդեն իսկ ունի համապատասխան ցուցանակ: Պարզվում է՝ «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր տեղը զիջել է խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանին, իսկ ինքը տեղավորվել նախորդ գումարման ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի ընդարձակ աշխատասենյակում:

Ի դեպ, ուշագրավ է այն, որ նույն դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը չի պատրաստվում տեղափոխվել հարազատ դաշինքի պատգամավորների մոտ, այլ իր նախկին աշխատասենյակում է մնացել՝ հավանաբար փորձելով պահպանել նախորդ գումարման ժամանակ իր ունեցած անկախ պատգամավոր լինելու տպավորությունը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: