Կարեւորը աջակցության պատրանքի ստեղծումն է... Ժողովուրդ, նայե՛ք, ողջ Սփյուռքը Րաֆֆու հետ է


12:39 , 28 մարտ, 2013
Երևանի նախկին փոխոստիկանապետ

Թերթերում, համացանցի կայքերում հաճախ ենք հանդիպում զանազան տեղեկությունների՝ աջակցություն Լոս Անջելեսից, աջակցություն Նյու Յորքից, Փարիզից, Հելսինկիից, այստեղից, այնտեղից... Ցույցեր դեսպանատների առաջ...
Կարեւոր չէ, որ այդ աջակիցները չորս-հինգ կամ մեկ-մեկ «բազմամարդ»՝ տասը-տասներկու հոգի են, կարեւորը աջակցության պատրանքի ստեղծումն է... Ժողովուրդ, նայե՛ք, տեսե՛ք ողջ Սփյուռքը մեզ հետ է, Րաֆֆու հետ է...
Դե ոչինչ, որ ասենք ամբողջ Ֆինլանդիայում մի տասը-քսան հայ հազիվ թե լինի, անտեղյակ, միամիտ ՀՀ քաղաքացին, հատկապես մարզերից, կարդալով տպավորություն է ստանում, որ ողջ Սփյուռքը ոտքի է կանգնել, «դոշ է տալիս» եւ պաշտպանում ժառանգական «Բարեւ՝ կարմիր արեւներին»...
Հզոր զենք է մամուլը, լրատվամիջոցները, իսկ քաղաքական գործիչների երեւակայությունը, ստեղծագործական եռանդը իրոք սահմաններ չեն ճանաչում, տաղանդավոր են՝ շատ, ահավոր տաղանդավոր...