Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ստեփանակերտի օդանավակայանը և Yell Extreme Park-ը համատեղ թռիչքներ կկազմակերպեն Արցախի տարածքում։ Yell Extreme Park-ի հեղինակ Տիգրան Չիբուխչյանը հայտարարել է, որ երկտեղանոց ինքնաթիռով թռիչքներն իրականացվելու են Ստեփանակերտ-Շուշի երթուղով: Կլինեն նաև թռիչքներ Ստեփանակերտ-Գանձասար ուղղությամբ։ Թռիչքների տևողություն կլինի 20 րոպե:
Չափազանց նյարդայնանալով զբոսաշրջիային թռիչքների հեռանկարից՝ Բաքուն կոչ է արել ԵԱՀԿ ՄԽ-ին «միջոցներ ձեռնարկել կանխելու համար հերթական հայկական սադրանքը» և թույլ չտալ թռիչքները Արցախի երկնքում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը, գրում է Haqqin.azը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։