ՏՏ գիգանտների դեսանտ ՀՀ-ում


09:08 , 25 մայիս, 2017

Картинки по запросу տտՎերջին տարիներին Հայաստանում զգալի առաջընթաց է գրանցվում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Սպասվում է, որ Երևանում հունիսին տեղի կունենա բիզնես ֆորում, որի նպատակն է նպաստել Հայաստանում տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ներդրմանը տնտեսության տարբեր ոլորտներում:

Բիզնես ֆորումի ընթացքում քննարկվելու է 2019-ին սպասվող ՏՏ համաշխարհային համաժողովը, որը անկացվելու է Հայաստանում: Այդ համաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանելու համաշխարհային IT ընկերությունների 2000-ից ավելի լիդերներ: Այն կարող է շատ լավ հարթակ լինել սեփական արտադրանքը մի շարք առաջատար ընկերությունների առաջ ի ցույց դնելու և վերջիններիս հետ տարատեսակ պայմանագրեր կնքելու համար: