Ո՞վ կարող է բացատրել` ինչո՞ւ պետք է Կառավարությունը Պարույր Հայրիկյանի բուժմանը 20.5 միլիոն դրամ հատկացնի


11:48 , 28 մարտ, 2013

Չէ, մեր Կառավարությունը որոշել ա էս ժողովրդին իր գործողություններով դրդի անարխիստակկան հեղափոխության։ Ինձ մեկը կբացատրի՞, թե այդ ո՞ր օրենքով է Կառավարությունը հարկատուների փողերի հաշվին բեմուրազ Պարույր Հայրիկյանին 20.5 միլիոն դրամ հատկացնում, որպեսզի վերջինս բուժման կուրս անցնի արտասահմանում։
Այ ստեղ են ասել՝ բարով եկաք, պարոնայք երիտթուրքական կառավարության ներկայացուցիչներ, որ սենց շռայլ նվերներ են անում դատարկախոս ու սուտասան Պարույր Հայրիկյանին։ Էդ 50.000 դոլարը հերական տններիցդ չեք բերել, որ ափռ-ցփռ ամեն անարժանի եք բաժանում, այն էլ գոնե ինձ համար բացարձակապես անհասկանալի պատճառներով։ Հայրիկյանի բուժումը արտասահմաններում պետք ա հոգա ինքը՝ Հայրիկյանը, առավել ևս, որ այստեղ իր բուժման հարցերը հոգացել են...
Չնայած ասա ո՞ւմ ես ի՞նչ ասում, ահա և հարցի գինը... Փաստորեն ընտրությունների չհետաձգելն արժի 50 հազար դոլար և միլիարդավոր նյարդային բջիջներ, որոնք խլեց այս քաղաքական դիակը մեր ժողովրդից։ Ամո´թ...