11:41 , 28 մարտ, 2013
Գերմանիայում բացվել է առաջին «ատելության թեժ գիծը», որտեղ կարող են բարկացած, սթրեսի մեջ գտնվող մարդիկ զանգահարել և 1.5 եվրոյով բղավել, վիճել, բարկությունը «թափել» հեռախոսավարի վրա :Ճ
Գերմանացիները համոզված են, որ թեժ գիծը շատ օգտակար է, գծի հետ «վիճելով»՝ մարդը կարող է լիցքաթափվել և արդեն հանգիստ շարունակել իր շփումը շրջապատի մարդկանց հետ՝ առանց նրանց հետ հարաբերությունները փչացնելու:
Հ.Գ. Հայաստանում նման բանի կարիք չկա, քանի դեռ կա Ֆեյսբուքը, առավոտ մտնում եք Ֆեյսբուք, ում վրա եք նեռվայնացած՝ կապ չունի, կատաղած ստատուսներ գրեք, քոմենթներում կռիվ արեք, վիրավորեք բոլորին, ծանոթ-անծանոթ, հարձակվեք մարդկանց վրա ձեր կարծիքից տարբեր կարծիք ունենալու համար: Քաղաքական թեմաներն էլ՝ ինչքան ուզես, կռվեք ու կռվեք.....;)