Արամեի և Աննայի հուզիչ լուսանկարը բալիկին սպասելիս


15:30 , 24 մայիս, 2017

Արամեի կինը` Աննա Թովմասյանը, ընտանեկան հուզիչ լուսանկար է հրապարակել հղիության վերջին շրջանից և մակագրել.

«Քո կողքին ջերմ ու հանգիստ է,
Եվ այս կյանքում ոչինչ էլ դժվար չէ,

Ակամայից միշտ հիշում եմ,
Թե ինչպես հանդիպեցինք մի օր։
Այդ հանդիպումն ամենաթանկ նվերն էր,
Որ երբևէ շռայլել է ինձ ճակատագիրը։
Սրտումս այնպիսի հրդեհ բռնկվեց,
Որ խելակորույս սիրահարվեցի քեզ»։

Արամեն և Աննան սպասում են իրենց առաջնեկին։ Փոքրիկը շատ սպասված էր նրանց ընտանիքում։ Աննան Արամեին դուստր է պարգևելու։