Ադրբեջանը կորցնում է տնտեսական գրավչությունը


13:24 , 24 մայիս, 2017

Похожее изображение2016 թվականի վերջից սկսած՝ Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է ֆինանսատնտեսական ճգնաժամի մեջ: Նավթի գների իջեցման արդյունքում գլխավորապես էներգակիրների արտահանման վրա հիմնված ադրբեջանական տնտեսությունը տևական ժամանակ է, ինչ հնարավոր չի լինում վերականգնել:

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի տնտեսության համար լուրջ հարված էր նաև «Ադրբեջանի միջազգային բանկի» սնանկացումը, որի 3,337 մլրդ դոլարի չափով արտաքին պարտավորությունները պետությունը վերցրել է իր վրա: Բանկը, չկարողանալով վճարել արտաքին պարտքը, սկսել է պարտատերերի հետ բանակցություններ վարել պարտքերի վերաձևակերպման շուրջ:

Ճգնաժամային իրավիճակի պահպանման մասին են փաստում նաև միջազգային գործակալութունների գնահատականները: Այսպես՝ Moody՛s միջազգային վիճակագրական գործակալության հաղորդած տվյալների համաձայն՝ 2016թ-ին Ադրբեջանի ՀՆԱ-ն նվազել է 3.8 տոկոսով, իսկ 2017թ-ին նույնպես տնտեսական աճ չի կանխատեսվում: Բացի այդ՝ Moody՛s Investors Service-ը ցանկանում է էլ ավելի իջեցնել Ադրբեջանի առանց այն էլ բացասական B1 ներդրումային վարկանիշը: Գործակալության այս բացասական գնահատականները հիմք են, որպեսզի ադրբեջանական տնտեսության նկատմամբ օտարերկրյա ներդրողների հետաքրքրությունը նվազի: