Հայ-իրանական ձկնաբուծական ծրագրերի տեսլականը


10:06 , 24 մայիս, 2017

Похожее изображениеՀայաստանը և Իրանը շարունակում են ակտիվորեն զարգացնել իրենց տնտեսական հարաբերությունները: Երկու երկրների միջև առկա համագործակցության շրջանակներում դիտարկվում է նաև ձկնաբուծության ոլորտը:

Հայաստանն ունի ջրային հարուստ ռեսուրսներ, և իրանցի գործարարների հետաքրքրության սահմաններում է իշխան ձկնատեսակի բուծման հեռանկարը: Ինչ վերաբերում է իրացման շուկաներին, ապա այստեղ, կարծես թե, որևէ լուրջ խնդիրներ իրանական կողմը չի տեսնում: