Հասան Ռոհանիի կառավարությունը շահագրգռված չէ կառուցել Իրան-Ադրբեջան երկաթգիծը


01:54 , 24 մայիս, 2017
Ներկա դրությամբ Իրան-Ադրբեջան երկաթգծի մասին խոսելիս պետք է նկատի ունենալ 80-մետրանոց երկաթուղային կամուրջը, որը դեռ լիարժեք չի գործում. այն ընդամենը փորձնական կարգով գործարկվել է, իսկ ինչ վերաբերում է բուն երկաթգծին, ապա ինչպես նշում է Իրանի Մեջլիսի պատգամավոր Վալի Դադաշին, Հասան Ռոհանիի կառավարությունը շահագրգռված չէ կառուցել Իրան-Ադրբեջան երկաթգիծը:
«Իրանի տարածքում ընդամենը պետք է կառուցել 1800 մետր երկարությամբ երկաթուղի, սակայն այդ գործում սրտացավություն չի նկատվում, իսկ դա նշանակում է, որ գործող իշխանությունները շահագրգռված չեն նախագիծն ավարտին հասցնել»,- նշել է իրանցի խորհրդարանականը: