20:15 , 23 մայիս, 2017
Արյան վատ շրջանառությունը կարող է շատ պատճառներ ունենալ:
Դրանցից հիմնականներն են՝ խոլեստերինի բարձր մակարդակը, վատ սնվելը, չափից շատ աղի սնունդը և քիչ հեղուկի օգտագործումը:
Հագեցած ճարպերի շատ օգտագործումը հանգեցնում է բարձր խոլեստերինի՝ առաջացնելով արյունատար անոթների վնասում:
Ավելի լավ է՝ ֆիզիկական ակտիվությունը բարելավել արյան ավելի լավ շրջանառության համար:

Առավոտյան ձգում
- Առավոտները պետք է ձգել վերջույթները:
Ընդհանուր վարժություն
- Կանգնած դիրքում կանգնեք կրունկների վրա: Պետք է լարվածություն զգաք մկաններում, կրկնեք 10 անգամ:
Վարժություն պարանոցի համար
- Պարանոցը թուլացրեք, գլուխը ձախ և աջ թեքեք, հաշվեք մինչև 10-ը: Հետո գլուխը շրջեք և խոնարհվեք: Ճռռոցը նշանակում է, որ հաջողության եք հասնում:
Սեղմումներ
- 10 հենում պառկած դիրքով ձգում առավոտյան լոգանքից հետո: Դա էներգիա կտա ողջ օրվա համար:
Վարժություններ ոտքերի համար
- Նստեք հատակին 90 աստիճան անկյան տակ, հետո բարձրացրեք ոտքերի մատները՝ կրունկը գետնին պահելով: Հետո դրանք դրեք հատակին: Սկզբում մի ոտքով արեք, հետո՝ երկու ոտքերով: Լիարժեք հավասարակշռություն կրունկների վրա:
Ոտքերի պտտում
- Ոտքը պտտեք ժամսլաքի ուղղությամբ՝ աթոռին նստած, կրկնեք 10 անգամ: Դա կլավացնի ոտքերի շրջանառությունը և ճկունությունը:
Վարժություններ ձեռքերի համար
- Ձգեք և քաշեք մի ձեռքի մատները, հետո բռունցք արեք և պահեք մի քանի վայրկյան: Հետո թուլացրեք և ձեռքը պտտեք շրջանաձև շարժումներով ուսից՝ մոտ 1 րոպե: Այս վարժությունը կանխում է ցնցումները՝ լավացնելով արյան շրջանառությունը:
Ոտքով զբոսնեք
- Քայլքը սեղմում և թուլացնում է մկաններն ու խթանում է արյան շրջանառությունը: Զբոսնեք շաբաթական 2-3 անգամ, դա նաև սթրեսն է նվազեցնում:
Լող
- Լողն ընդգրկում է բոլոր մկաններն ու խթանում է արյան շրջանառությունը: Դա լավ է բոլոր տարիքի մարդկանց համար, հատկապես նրանց համար, ովքեր խնդիրներ ունեն հոդերի և մկանների հետ:
Յոգա
- Յոգան վերահսկողության տեխնիկա է, որը լավացնում է թթվածնի պարունակությունն արյան մեջ և մեծ ազդեցություն է ունենում արյան շրջանառության վրա:
Հեծանիվ և պարեր
- Հեծանվասպորտը լավացնում է արյան շրջանառությունը մարմնի ներքևի մասերում: Պարերը լավացնում են արյան շրջանառությունը: