Նոր նշանակում` ՀՀ վարչապետի որոշմամբ


16:06 , 23 մայիս, 2017

Barometer.am-ը գրում է.

Նոր նշանակում` ՀՀ վարչապետի որոշմամբ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նոր որոշում է ստորագրել Ֆելիքս Մելիքյանին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի "Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար նշանակելու մասին: Այս մասին որոշումը տեղադրված է կառավարության e-gov.amկայքում:

"Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 531-Ն որոշման N 1 հավելվածի 23-րդ կետը՝

Ֆելիքս Մելիքյանին նշանակել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի "Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ" պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի "Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ" պետական հիմնարկի տնօրենի պաշտոնի համար մրցույթի անցկացման արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին նշված պաշտոնում նշանակելը",- ասվում է որոշման մեջ։