Ինտերը Սպալետիին 3-ամյա պայմանագիր է առաջարկել՝ տարեկան 4 մլն եվրո աշխատավարձով


14:04 , 23 մայիս, 2017

Armsport.am-ը գրում է.

Ինտերը Սպալետիին 3-ամյա պայմանագիր է առաջարկել՝ տարեկան 4 մլն եվրո աշխատավարձով

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին հաջորդ մի քանի մրցաշրջանն, ամենայն հավանականությամբ, կանցկացնի Միլանում, որտեղ կմարզի «Ինտերը»:

58-ամյա մասնագետի պայմանագիրը հռոմեական ակումբի հետ ավարտվում է այս ամռանը և չի երկարաձգվի:

«Football Italia»-ն հայտնում է, որ «Ինտերը» Սպալետիին 3-ամյա պայմանագիր է առաջարկել՝ տարեկան 4 մլն եվրո աշխատավարձով:

Պայմանագրի կնքման մասին կարող է հայտարարվել մայիսի 29-ին՝ Ա Սերիայի առաջնության վերջին տուրի խաղի հաջորդ օրը:

Սպալետիի հետ միասին «Ինտերը» ցանկանում է ձեռք բերել նաև «Ռոմայի» կիսապաշտպաններ Ռաջա Նայնգոլանին և Կևին Ստրոտմանին: Յուրաքանչյուր ֆուտբոլիստը միլանցիների համար 40 մլն եվրո կարժենա:

Եթե տրանսֆերը կայանա, ապա «Ինտերից» կարող են հեռանալ Իվան Պերիշիչը, Էվեր Բանեգան և Մարսելո Բրոզովիչը: