Տնտեսությունը զարգացնելու համար անհրաժեշտ գործոններից մեկը պետական կառույցների բարեփոխումն է:
Սպասվում է, որ առաջիկայում պետեկամուտների կոմիտեում կլուծարվեն հարկային և մաքսային տարածքային մի շարք մարմիններ:
Այդ շրջանակներում կվերացվեն նաև հարկային տարածքային տեսչությունները, որոնց փոխարեն կլինեն առանձին վարչություններ: Այլ կերպ ասած՝ 20 տեսչության փոխարեն կլինի երեք սպասարկման կենտրոն::
Ինչ վերաբերում է մաքսային համակարգին, ապա այստեղ ստեղծվելու են տարածաշրջանային վարչություններ։ Առկա 9 մաքսատան փոխարեն կգործեն 5-ը: