Ինչպե՞ս վերջ տալ սիրելիի հետ անիմաստ վիճաբանությանը


23:41 , 27 մարտ, 2013

Վիճաբանության ժամանակ է ծնվում ճշմարտությունը: Սակայն հարաբերություններում առաջընթաց կլինի, եթե կողմերը կարողանան ճիշտ եւ փոխադարձ ըմբռնումով մոտենալ խնդրին:

Հատկապես սիրային հարաբերություններում վիճաբանությունները կրում են հաճախակի բնույթ: Երբ զգում եք՝ վիճաբանությունը կորցրել է իմաստը եւ տեղափոխվում է էմոցիոնալ դաշտ, կանգ առեք: Եթե վիճաբանությունը Դուք եք սկսել եւ ցանկանում եք վերջ տալ, ապա փորձեք մտնել երեխայի դերի մեջ՝ դրսևորելով երեխայական պահվածք: Աղջկա վրա, ով կունենա այդպիսի պահվածք, դժվար է զայրանալ: Կամ կարող եք ասել՝ «Լսիր, արի վերջ տանք, ես արդեն հոգնել եմ վիճելուց». հավատացեք, անսպասելիությունից Ձեր զուգընկերն ուղղակի չի կարող չհամաձայնել:

Եթե վեճը նա է սկսել, հանդես եկեք խաղաղարարի դերում, նրան առաջարկեք պահպանել հանգստություն, նստել եւ քաղաքակիրթ կերպով քննարկել ամեն բան: Չտրվեք նրա էմոցիաներին եւ չլարվեք: Սա չի նշանակում հանդուրժել Ձեզ ուղղված ցանկացած հարձակում՝ ժպիտը դեմքին: Ուղղակի հասկացեք՝ Ձեզնից մեկը պետք է ունենա սթափ մտածողություն:

Երբ զգում եք՝ տղամարդը դուրս է եկել հունից եւ Ձեզ վիրավորում է, նրան միայնակ թողեք. հավատացեք՝ տղամարդիկ այդպես ավելի շուտ են իրենց վերագտնում, քան ինչ-որ մեկի ընկերակցությամբ:

Իսկ ամենակարեւորը, եթե զգում եք՝ մեղավոր եք, անպայման ներողություն խնդրեք, դա կօգնի ստեղծել նորմալ հարաբերություններ: