Ռուսաստանը 2017 թվականին շարունակելու է ռազմարդյունաբերության արտադրանք մատակարարել Հայաստանին, Բելառուսին և Ղազախստանին


17:42 , 22 մայիս, 2017

Картинки по запросу одкбՌուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը հանդես է եկել կարևոր հայտարարությամբ: «Ռուսաստանը 2017 թվականին շարունակելու է ռազմարդյունաբերության արտադրանք մատակարարել Հայաստանին, Բելառուսին և Ղազախստանին: Խոսքն առաջին հերթին ավիատեխնիկայի, մասնավորապես՝ ուղղաթիռների, ինչպես նաև հակաօդային պաշտպանության համակարգերի, զրահապատ տեխնիկայի մասին է»:

Թե ինչ չափաքանակով Հայաստանը նոր սպառազինություն կստանա, դրա մասին չի խոսվել, սակայն փաստն ինքնին արդեն անհանգստության դրսևորումների տեղիք է տվել հարևան երկրում: