«Սկսենք Երևանից» ԲՀԿ-ի կարգախոսը կեղծարարություն է


00:58 , 28 մարտ, 2013

«Սկսենք Երևանից» ԲՀԿ-ի կարգախոսը կեղծարարություն ա: ԲՀԿ-ի կարգախոսը պիտի լինի «Սկսել էինք Աբովյանից»: Կամ «Աբովյանն ու Առինջը՝ որպես Երևան տանող ուղիղ ճանապարհ»: Էս վերջինի պահով ասեմ, որ եթե մի կուսակցությունում ինտելեկտուալ զարգացվածության մակարդակն էն աստիճանի բարձր ա, որ բոլորը տեղյակ են Վաթերլոոյի ճակատամարտից ու էդ ճակատամարտով արդեն հաթաթաներ են անում (խոսքը ԲՀԿ-ի վերջին հայտարարության մասին ա), ապա Նալբանդյանի «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» աշխատությունը պիտի որ անգիր արտասանեն ու արտասանեն, չէ՞:
Հ.Գ.- Նալբանդյանը ՀՀ արտգործնախարարը չէ: Համենայնդեպս, էս կոնտեքտում խոսքը վերաբերում էր Միքայել Նալբանդյանին: