Ազգային Ժողովից ծուխ է դուրս գալիս. հրշեջները փնտրում են օջախի վայրը


21:30 , 27 մարտ, 2013

Քիչ առաջ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ՀՀ Ազգային ժողովի շենքում ծուխ է նկատվում, և կան կասկածներ, որ հնարավոր է՝ այն առաջացած լինի կրակից:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ԱԺ են ժամանում Հրշեջ փրկարարական ջոկատներ, ինչպես նաև ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Օպերատիվ վարչության պետ Արման Ցոլակյանը, Երևանի Ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը և Երևան քաղաքի Փրկարարական վարչության պետ Մուշեղ Ղազարյանը:

Այս պահին հրշեջները փորձում են պարզել կրակի օջախի վայրը:

Մանրամասները՝ քիչ ուշ: