20:00 , 27 մարտ, 2013
Բարև ձեզ, իմ ոչ այնքան սիրելի ինտրիգների սիրահար ընթերցողներ, բայց մի նեղվեք, որ ասացի «ոչ այնքան սիրելի», քանզի դուք շաաատ սիրելի, անգամ պաշտելի եք «Աշխարհն առանց արգելքների» ՀԿ-ի նախագահ Արման Մուշեղյանի և վերջինիս կնոջ` հայ ընթերցողների առօրյան ինտրիգներով ողողող «ԵՍ» ամսագրի խմբագիր Անի Քոչարի համար: Սույն անձանց ինտրիգներ որոնող դրսևորումները բազմիցս իմ կողմից ենթարկվել են կտտանքների ու վատաբանության, բայց այս անգամը իսկապես կորակեմ չափ ու սահմանի գերազանցում: Այսօր, երբ ողջ աշխարհը նշում է Թատրոնի միջազգային օրը, շնորհավորանքներով ու շնորհակալագրերով, պատվոգրեր
Հարգելի Արման Մուշեղյան, ես հասկանում եմ, որ դուք, տեսնելով Ձեր կնոջ ընտրած տակտիկայի (այն է՝ տեռից բեռ սարքել և զետեղել ամսագրում) շնորհիվ «ԵՍ» ամսագիրը ձեռք բերեց «Ամենից վաճառվող ամսագիրը Հայաստանում» կարգախոսը ոգևորվել եք, բայց ասեք ինձ այդ ձևաչափը մի՞թե կարող է օգնել ՀԿ-ներին: Ուզում եմ հասկանալ, թե Դուք ի՞նչ մտածելով եք անվանի դերասանի բերանից արտաբերված բառերը օգտագործելով հիմնել կոմերցիոն ու ՀԿ-ի նախագահին ոչ հարիր մի նյութ և դրանով ախտոտել համացանցը: Դա Ձեզ և Ձեր ՀԿ-ին հովանավոր կապահովի՞, կօգնի՞ լուծել հաշմանդամների մեր օրերում գոյություն ունեցող հիմնախնդիրները, թե՞ այլ հարցերում կօգնի:
Ես, անձամբ ճանաչելով Արմեն Էլբակյան արվեստագետին, իր մարդկային տեսակը, որակները, քաջ իմանալով նրա`բառի միջոցով խոսքին անկեղծություն, բարություն ու մարդամոտություն հաղորդող սինդրոմները (որոնց դերը այդ պահին կատարել են շաշ, լալոշ, չոլած բառերը), վստահ կարող եմ ասել, որ դուք ոչ թե սխալ եք հասկացել խոսքը, այլ ընդհանրապես չեք հասկացել: Նա այն մարդն է, ով միշտ թե՛ իր բեմադրած ներկայացումներում, թե՛ ելույթներում դեմ է գնացել խտրականությանը, մարդու և մանավանդ հաշմանդամ մարդու իրավունքների ոտնահարմանը: Արմեն Էլբակյանը թե՛ իր վերաբերմունքով, թե՛ խոսակցականով միշտ աչքի է ընկել որպես անկեղծ ու սրտաբուխ արվեստագետ ու ընդհանրապես մարդ՝ զերծ ձևականությունից ու շողոքորթությունից ու լոկ դրանով է պայմանավորված եղել այն, որ նա իր հարցազրույցի ժամանակ ԼԱԼՈՇ-ին չի ասել ԿԱԿԱԶ, ՉՈԼԱԽԻՆ`ԿԱՂ և այլն:
Եվ եթե դուք ներկայանում եք որպես «Աշխարհն առանց արգելքների» ՀԿ-ի նախագահ, ապա խորհուրդ կտամ հետազոտել հասարակությունը, բացահայտել