$350 մլրդ զենքի վաճառք Սաուդյան Արաբիային. արդյո՞ք կստեղծվի արաբական «ՆԱՏՕ»-ն


09:34 , 22 մայիս, 2017

Картинки по запросуԱյսքան է կազմում ԱՄՆ կողմից զենքի մատակարարումը սաուդյան բանակին, որի դիմաց $110 մլրդ կվճարվի անմիջապես, մնացածը՝ հաջորդող տարիների ընթացքում։ Սա ԱՄՆ պատմության մեջ ամենախոշոր զենքի վաճառքի գործարքն է։ Գործարքը բանակցել է Թրամփի փեսա և խորհրդական Քուշները։

Թրամփը մի կրակով մի քանի նապաստակ է սպանում։ Նախ՝ իրականացնում է ամերիկյան զենք արտադրողներին տրված խոստումը. լայնածավալ ներդրումներ է բերում ԱՄՆ։ Սաուդների միջոցով ազդեցություն է ձեռքբերում տարածաշրջանում՝ գործնականում աջակցելով, այսպես կոչված, Արաբական «ՆԱՏՕ»-ի կայացմանը, որի հիմքերը դրվել են 40.000-անոց արագ արձագանքման ուժերի ստեղծմամբ, որի հիմնական թիրախը Իրանն է։ Արաբական աշխարհում հետայսու զենքի վաճառքի առյուծի բաժինը պատկանում է ԱՄՆ-ին, և այստեղից դուրս են մղվում ՌԴ-ն ու Չինաստանը։ Սաուդները ձեռք են բերում տանկեր, ուղղաթիռներ, հետախուզական ինքնաթիռներ, հակաօդային պաշտպանության և հետախուզական համակարգեր։