19:30 , 20 մայիս, 2017Ավստրալիայի բնակիչ Ջոել Ռեայի արվեստը չի դադարում զարմացնել հարյուրավոր մարդկանց։ Նրա նկարները, որոնք ստեղծվում են բացառապես վրձնի և ներկերի օգնությամբ, բառիս բուն իմաստով, արտացոլում են իրականությունը։ Ջոելի նկարներն այնքան բնական են, որ մարդիկ դժվարանում են դրանք տարբերակել լուսանկարներից կամ Photoshop-ի մասնագետների գործերից։
