18:06 , 20 մայիս, 2017
Newmag-ը գրում է.Հնդկական սերիալները չպետք է ցուցադրվեն ամենից առաջ այն պատճառով, որ դրանք չափազանց անճաշակ են և փչացնում են հասարակության գեղագիտական պատկերացումները: Այս սերիալների ցուցադրմամբ հասարակությունը սկսում է չտարբերել լավ ու վատ մշակույթը: Ֆասթֆուդային մտածողությունը դառնում է դոմինանտ, զոմբիացնում հասարակությանը:
Այդ սերիալները պրիմիտիվ են ու ոչինչ չեն տալիս դիտողին: Միայն ևս մեկ անգամ ապացուցում են, որ արևը դուրս է գալիս արևելքից, մայր մտնում արևմուտքում: Այս հանրահայտ ճշմարտությունների մասին ֆիլմերը ուղեկցվում են դիտարժան ու էմոցիոնալ մի քանի դիրքից նկարահանումներով ու անտրամաբանական ընթացքով: Նույնիսկ 3 տարեկան երեխան չի կարող հավատալ դրանց: Սերիալների այս պարզունակությունը դիտողին նույնպես դարձնում է պարզունակ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։