Նոյերը ներողություն է խնդրել Ղազախստանի հետ խաղում իր սխալի համար (Տեսանյութ)


23:00 , 27 մարտ, 2013

Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը ԱԱ-2014-ի ընտրական փուլի՝ Ղազախստանի հետ խաղից (4:1) հետո հարցազրույց է տվել։

Այդ մասին հայտնում է Soccer.ru-ն՝ վկայակոչելով Goal.com-ին:

«Այսօր մրցակցին նվեր մատուցեցի: Պետք է ներողություն խնդրեմ իմ թիմից: Չէի ցանկանում գնդակը պարզապես հնարավորինս հեռուն ուղարկել, բայց հենց դա էլ պետք էր անել»,- ասել է գերմանացին։