Նոր խաղացողներ՝ ՀՀ ներդրումային դաշտում


13:21 , 20 մայիս, 2017

Պետությունը ամեն ինչ անում է ներդրումային դաշտում նոր խաղացողներ բերելու համար: Այս օրերին Հայաստան են ժամանել վիետնամցի գործարարներ, ովքեր ուսումնասիրելու են համատեղ տեքստիլի արտադրության հնարավորությունները։

Գործարարների վրա դրական տպավորություն է թողել հայկական վերնաշապիկների ինքնարժեքը, որը յոթից տասն անգամ էժան է, քան եվրոպականը: Բացի դրանից՝ Հայաստանն ունի արտոնություններ ԵՄ և ԵԱՏՄ արտահանելու շրջանակներում, ինչը լրացուցիչ խթան է գործարարների համար: