«Փաստ». Ո՞վ կլինի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը


07:58 , 20 մայիս, 2017

«Փաստ» օրաթերթը գրում է․

Շուտով կձևավորվի նոր կառավարությունը, սակայն բոլորին է հայտնի, որ նախորդից այն գրեթե չի տարբերվի:

«Փաստի» տեղեկություններով՝ իրենց պորտֆելները կպահպանեն բոլոր ուժային կառույցների ղեկավարները և դաշնակցական նախարարները: Ինչպես արդեն գրել էինք հայտնի են Արդարադատության նոր նախարարի և ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարարի թեկնածուների անունները:

Փոխվելու է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը: Իսկ թե ով կլինի նախարարը, իշխանական վերնախավը դեռ վերջնական որոշում չի կայացրել: