23:08 , 27 մարտ, 2013
Պատահական չէ, որ Մադոննան համարվում է փոփ երաժշտության թագուհի, չէ՞ որ նրան վայել են միայն թագավորական հոնորարները: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Մադոննան, ով անցյալ տարի ճանաչվել էր ամենաեկամտաբեր արտիստը, այսօր արդեն իր միջոցներով հատել է միլիարդ դոլարի սահմանը:
Նրան միլիարդատեր դառնալու հարցում շատ օգնեց MDNA համերգային շրջագայությունը, որը նրան միանգամից հարստացրեց 305 միլիոն դոլարով: Փոփ թագուհին ունի ֆիտնես ակումբների ցանց, ինչպես նաև ներդրումներ Vita Coco, Madge և այլ ֆիրմաներում: Մադոննան միայն 60 միլիոն դոլար է աշխատել Truth or Dare օծանելիքի վաճառքից:
