«The Beautified Project»–ը` Թբիլիսիում (ֆոտո)


22:02 , 27 մարտ, 2013

ArmStar.am-ն արդեն պատմել է իր ընթերցողին «The Beautified Project» ռոք խմբի 8 ամյակին նվիրված  համերգի մանրամասները, ինչպես նաև ներկայացրել համերգի լուսանկարները:

Տեղեկացրել էինք նաև այն մասին, որ նույն համերգը տեղի է ունենալու նաև Թբիլիսիում:

Խմբի մեներգիչ Անդրե Սիմոնյանը ArmStar.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ թբիլիսյան համերգի բոլոր տոմսերը վաճառված էին: «Հանդիսատեսի ընդունելությունն այնքան բուռն էր, որ «խնդրում էին» նույն երգը մի քանի անգամ կատարել: «Կիլիկիա» երգը կատարեցինք երկու անգամ, և երկրորդ կատարման ընթացքում հանդիսատեսը մեզ հետ միասին, մեզանից բարձրաձայն կատարում էր երգը և որոշեցինք իրենց հանձնել բարձրախոսները...»: Երգիչն ավելացրեց նաև, որ ի տարբերություն նախորդ թբիլիսիյան համերգի, որը տեղի էր ունեցել մեկ ու կես տարի առաջ, այս անգամ ներկաները հիմնականում հայեր էին: «Մեր համերգին ներկա էր նաև Թիֆլիսի «Հայարտան» ներկայացուցիչները, ովքեր մեծ դեր են ունեցել հայերին մեր համերգի մասին տեղեկացնելու հարցում»,- ավելացրեց Անդրեն:

Ի դեպ, վրացիների ու վրացահայերի ջերմ ընդունելության արդյունքում «The Beautified Project»-ը որոշել է մոտ ապագայում ևս մեկ համերգ կազմակերպել նրանց համար:

Զրուցեց` Աշխեն Մնացականյանը

Այս պահին առաջարկում ենք դիտել խմբի թբիլիսյան համերգից մի քանի լուսանկար: